Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1106/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/1106/02/13 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

պատասխանող՝ Հրաչ Մարտիկյանին
ՀՀ, ք. Երևան, Մուրացանի փող., 152 տուն

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Տիգրան Խանոյանի, Հրաչ Մարտիկյանի, <<ՋԻ ՎԻ ԷՆ>> ՍՊԸ-ի, Մարինե Ասատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի, ընդդեմ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի, Սամվել Հովհաննիսյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հրաչ Մարտիկյանի և <<ՋԻ ՎԻ ԷՆ>> ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք վարկային և երաշխավորության պայմանագրերը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի մայիսի 23-ին, ժամը 12:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ կետով (օրինական ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:


Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`