Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/22372/02/18 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Աշոտ Ադիբեկի Թադևոսյանին

27.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/22372/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Աշոտ Ադիբեկի Թադևոսյանին
/ ք. Երևան, Լեփսիուսի փողոց, 17շ., բն. 7 ա /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22372/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սեդա Ավագի Աթայանի ընդդեմ Աշոտ Ադիբեկի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով նախնական դատական նիստը նշանակված է 16.04.2019 թվականին, ժամը 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա

Հեռ..` (0037410) 57-67-84

Էլ. փոստ`