Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4465/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

27.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/4465/02/18
<<18>> մարտի 2019 թվական

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Էլիզա Արտուշի Դիլանյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., տուն 25)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/4465/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի ընդդեմ Էլիզա Արտուշի Դիլանյանի և Վարդան Վահանի Դիլանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 06.12.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումն ուղարկվել է պատասխանող Էլիզա Արտուշի Դիլանյանին՝ ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., տուն 25 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<նշված հասցեում չի բնակվում>> նշումով: Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 12.03.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը:
Տեղեկացվում եք, որ 12.03.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):

Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`