Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30214/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/30214/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր




Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Մերի Բաշխիկի Մարգարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Բանկի, Պատասխանողի և <<Մոբայլ Սենթր Արթ>> ՍՊԸ-ի միջև 13.10.2017 թվականին կնքվել է թիվ 667545 <<Առուվաճառքի, վարկային և գրավի>> պայմանագիր, որով վերջինիս տրամադրվել է վարկ 500.000 ՀՀ դրամի չափով` մինչև 13.10.2020 թվականը մարման ժամկետով:
Պայմանագրի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է որպես սեփականություն գնորդին հանձնել բջջային հեռախոսաներ iPhone 7 32GB, Samsung J330 և այդ գույքի մասով Բանկի կողմից Գնորդին իրականացվել է ֆինանսավորում, իսկ Գնորդն էլ պարտավորվել է Բանկին վճարել դրա դիմաց Պայմանագրով սահմանված չափով, ժամկետներում և կարգով:
Պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները և 05.12.2018 թվականի դրությամբ պարտավորության չվճարված գումարի չափը կազմում է 468.362,40 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին և 2րդ կետերը, 881-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Մերի Բաշխիկի Մարգարյանից բռնագանձել 468.362,40 ՀՀ դրամ գումար, 06.12.2018 մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկի մնացորդի ժամկետանց մաս հանդիսացող 96.955,70 ՀՀ դրամի վրա հաշվեգրել և բռնագաձել տույժ ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մուտքագրվել է 21.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30214/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 25.12.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 11.01.2019 թվականի որոշմամբ <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մերի Բաշխիկի Մարգարյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 11.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Մերի Բաշխիկի Մարգարյանի կողմից ստացվել է 29.01.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/30214/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մերի Բաշխիկի Մարգարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/30214/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 22.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`