Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3501/02/15 քաղաքացիական գործով Պատասխանող` Թագուհի Գասպարյանին ուղղված դատական ծանուցում

28.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵՄԴ/3501/02/15 քաղաքացիական գործով
Պատասխանող` Թագուհի Գասպարյանին
/ ք. Երևան, Շահումյան 6 փող., թիվ ( 39/1 ) /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3501/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Գասպարյանի, Հայկ Գասպարյանի, Թագուհի Գասպարյանի, Սպարտակ Գասպարյանի, Նաթելա Հովհաննիսյանի՝ պատասխանող Սամվել Գասպարյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության, ինչպես նաև մյուս համասեփականատերերի կողմից Սամվել Գասպարյանի բաժինը գնել հրաժարվելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և Սամվել Գասպարյանի բաժնին համաչափ գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 26.04.2019 թվականին, ժամը 11:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:


Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` (0037410) 57-67-84

Էլ. փոստ`