Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ/2987/02/17 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Սմբատ Մանուկյանին
---------------------------------------------
/հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՐԱԴ/2987/02/17 քաղաքացիական գործով (ըստ հայցի Արաքսի Խաչատրյանի ընդդեմ Նելլի Մանուկյանի, երրորդ անձ` Սմբատ Մանուկյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին) , ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2018 թվականի վճռի դեմ հայցվորի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Նելլի Մանուկյանի «ՀՀ, Արագածոտնի մարզ, հ. Գեղաձոր» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված է» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`