Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0715/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0715/02/18
<<20>> մարտի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Կարապետի Հովհաննիսյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Մսի-կոմբինատ 2 շ., բն. 4)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 21.12.2018 թվականի <<Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշմամբ <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ն ընդդեմ Հովհաննես Կարապետի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/0715/02/18 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել պատասխանողին՝ ք. Գյումրի, Մսի-կոմբինատ 2 շ., բն. 4 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<փակ դուռ>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`