Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0135/04/16 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Սրապյան ընդ ԿՕ» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Ազատության 3/1-7/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/0135/04/16 վճռի դեմ ըստ դիմումի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «Սրապյան ընդ ԿՕ» ՍՊԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Պարտապան «Սրապյան ընդ ԿՕ» ՍՊԸ-ի՝ ք.Երևան, Ազատության 3/1-7 հասցեով ուղարկված ծանուցումը վերադարձվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`