Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Լևոն Կատայանի սնանկության գործով կրկնաճուրդի մասին հայտարարություն

30.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Լևոն Կատայանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մարտի 27-ին ԱՁ Լևոն Կատայանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. Ապրիլի 26-ին, ժամը 12:30 «Սնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա» ԻԿԿ-ում (ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում) նշանակված է ԱՁ Լևոն Կատայանի սնանկության գործով պարտավորության կատարման ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձին պատկանող անշարժ գույքի և Լևոն Կատայանին պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությունների միջոցով վաճառքը հետևյալ լոտերով.

Լոտ 1 – ՀՀ, ք. Երևան, Նորք 9 փ, տուն 135/2 հասցեում գտնվող գտնվող բնակելի տունը (ընհ. մակերես 174.0 քառ.մ/, օժ շինություն /ընհ. մակերես 10.4քառ.մ/, առկա է նաև ինքնակամ շինություն /ընհ. մակերես 83,0 քառ.մ/ և հողամասը /ընհ. մակերես 0,0268 հա), որի արժեքը կազմում է 15,747,670 /Տասնհինգ միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ: Բնակիչների վտարումը, գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Լոտ 2 – ՀՀ Արարատի մարզ, Մրգավետ համայնք, Ա. Երկաթի փողոց թիվ 70 հասցեում գտնվող, թիվ 03-062-0009-0008 կադաստրային ծածկագիր կրող հողամասը /ընհ. մակերեսը 0,10 հա), որի արժեքը կազմում է 1,093,500 /Մեկ միլիոն ինսուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնականը՝ տնամերձ: Հողամասի կողքով անցնում է ջրանցք՝ արհեստական լայն առու, հողամասի վրա առկա է 1-հարկանի առանց ծածկի ինքնակամ շինություն:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Նոր-Նորք մասնաճյուղի 220469671238000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի կենտրոնական նստավայր, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Լևոն Կատայանի սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Մառի նրբ., շ 1., բն 42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`