Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում @իվ ԵԿԴ/36397/02/17 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Հայկ Ղազարյանին
---------------------------------------------
/հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փող., 36ե շենք 16 բնակարան/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԿԴ/36397/02/17 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Կենտրոն» համատիրության ընդդեմ Հայկ Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2018 թվականի վճռի դեմ պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Հայկ Ղազարյանին «ք.Երևան, Տիգրան Մեծի փող., 36ե շենք 16 բնակարան» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`