Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0525/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Նիկոլայ Մուշեղի Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Ալեքսանդր Նիկոլայի Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Մուշեղ Նիկոլայի Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Գրիգոր Նիկոլայի Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0525/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Անդրանիկի Գևորգյանի ընդդեմ Նիկոլայ Մուշեղի Ղազարյանի, Ալեքսանդր Նիկոլայի Ղազարյանի, Մուշեղ Նիկոլայի Ղազարյանի, Գրիգոր Նիկոլայի Ղազարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Նիկոլայ Մուշեղի Ղազարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով, Ալեքսանդր Նիկոլայի Ղազարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «չպահանջված» նշումով, Մուշեղ Նիկոլայի Ղազարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով, Գրիգոր Նիկոլայի Ղազարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0525/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի մայիսի 02-ին, ժամը 17:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով, իսկ ի պաշտոնե ներկայացուցիչը նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`