Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԼԴ/0647/02/13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր



Երրորդ անձ` Կամո Աֆիցերյանին
(ք. Վանաձոր, Կնունյանց փողոց 2 շենք, 20 բն.)

Երրորդ անձ` Վահրամ Բարսեղյանին
(ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ազնվաձոր, 3 փողոց, 18 տուն)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ ընդդեմ
Մարինե Ալավերդյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 16-ին ժամը 11:00-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):



Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`