Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/5440/17/18 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

02.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

«Ֆարմակ» հանրային բաժնետիրական ընկերությանը
---------------------------------------------
/հասցե՝ Ուկրաինա, ք. Կիև Ֆրունզեի փողոց 63/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/5440/17/18 քաղաքացիական գործով (ըստ «Ֆարմակ» հանրային բաժնետիրական ընկերության, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանի, դիմումի ընդդեմ «Արմֆարմ» ՍՊԸ-ի` Ուկրաինայի Առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի մինաձնյա արբիտր Լյուբով Անատոլիի Նեստիրենկոյի կողմից 20.08.2018 թվականին թիվ 66/2018 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը ճանաչելու և կատարումը թույլատրելու վերաբերյալ) «Արմֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ «Ֆարմակ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանի «ք.Երևան, Այգեստան 4-րդ փող., տուն 6» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`