Թիվ ԵԴ/1705/02/19 գործով դատական ծանուցում
02.04.2019
Գործ ԵԴ/1705/02/19
<<02>> ապրիլի 2019թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Պատասխանող` Համբարձում Մանուկի Թադևոսյանին
/ք.Երևան, Շիրակի 6ա, 12բն./
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 05.02.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սոնա Վլադիմիրի Ջանունցի հայցն ընդդեմ Համբարձում Մանուկի Թադևոսյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 01.04.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի մայիսի 06-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10, թիվ 6 դահլիճ):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-23-93-93
Էլ. փոստ`