Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/2156/02/17 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցով պատասխանող Հովհաննես Հովհաննիսյանին

02.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 78-րդ հոդված 7-րդ մաս

Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ/2156/02/17 քաղաքացիական գործով

Ծանուցվող անձ՝ հակընդդեմ հայցով
պատասխանող՝ Հովհաննես Հովհաննիսյանին
Հասցեն` ք. Երևան, Նորքի 9-րդ զանգված,
Վիլնյուսի փողոց, 48 շենք, բն. 3


Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի Հովհաննես Հովհաննիսյանի ընդդեմ Սամվել Միրզոյանի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Միրզոյանի ընդդեմ Հովհաննես Հովհաննիսյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, <<Արտաշատ>> նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի շինծու գործարք ճանաչելու և շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունիսի 07-ին, ժամը 15:00-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան/անձը հաստատող փաստաթղթով/ դատական նիստերի դահլիճ թիվ- 1/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված/:

Նախագահող դատավոր՝ Ելենա Քոչարյան

Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան

Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423525883

Էլ. փոստ`