թիվ ԳԴ1/0485/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
03.04.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Գրիշայի Մուշեղյանին
Հասցե՝ ՀՀ , Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ, Խ. Աբովյան 5 նրբ, տուն 4
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0485/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Կրեդո Ֆինանս>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ) ընդդեմ Արմեն Գրիշայի Մուշեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արմեն Գրիշայի Մուշեղյանին (ՀՀ , Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ, Խ. Աբովյան 5 նրբ, տուն 4), սակայն ծրարները վերադարձվել են դատարան` «բացակա» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ