Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0908/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և վճռի հրապարակման օրվա վերաբերյալ դատական

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ1/0908/02/18
05 ապրիլի 2019 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող ՝ Կամո Աշոտի Մայիլյանին
/ ՀՀ ԼՄ ք. Ալավերդի, Ս. Սարահարթ 2, 32 16/

Պատասխանող ՝ Կամո Աշոտի Մայիլյանին
/ ՀՀ ԼՄ ք. Ստեփանավան, Նժդեհի 20/30/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2018թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Արեգակ,, ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ <<Արեգակ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Կամո Աշոտի Մայիլյանի, Արտակ Ռոբերտի Զալինյանի և Գևորգ Էդիկի Սերգեիդիսի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կամո Աշոտի Մայիլյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 18.12.2018 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 05.04.2019 թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ1/0908/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «Արեգակ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կամո Աշոտի Մայիլյանի, Արտակ Ռոբերտի Զալինյանի և Գևորգ Էդիկի Սերգեիդիսի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019 թվականի ապրիլի 26-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 05.04.2019 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`