Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1615/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գնել Աթոյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ 47/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/1615/02/17 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընդդեմ Գնել Աթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին / 02.03.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ 47» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /333/

Էլ. փոստ`