Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1998/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


ք. Վանաձոր, Մ.Գոշի 6, (0322) 2-40-39
էլեկտրոնային հասցե lori-dataran@mail.ru

Գործ թիվ ԼԴ/1998/02/18
«18 » մարտի 2019թ.

Ե----------------------------/ Քաղաքացիական գործով հայցվոր
Արթուր Հովսեփյանին
/ք. Վանաձոր, Տպագրիչների փող., շ. 5, բն. 1/

Քաղաքացիական գործով պատասխանող
Ժաննա Հովսեփյանին
/ք. Վանաձոր, Քիմիագործների 2փ., տուն 31/


Ծանուցվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն.
«1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները։
3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:
5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում։ Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացնելու այլ կարգ։
6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մի մասը, ապա գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել դրա քաղվածքը։ Առաջին ատյանի դատարանը կարող է քաղվածք ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնել ամբողջական փաստաթուղթը, եթե քաղվածքը վավերացված չէ օրենքով սահմանված կարգով կամ պարունակում է փաստաթղթի մյուս մասերի վերաբերյալ տեղեկատվություն, և դրա բովանդակությունը կարող է պարզվել փաստաթղթի մյուս մասի կամ ամբողջ փաստաթղթի բովանդակությամբ։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը մի մասով կամ ամբողջությամբ հանվում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։ ... »:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո նույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Թիվ ԼԴ/1998/02/18 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 02.05.2019թ. ժամը 14:00-ին, Հայաստանի հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում /հասցե` ք. Վանաձոր, Մ.Գոշի 6/:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ.ՊՈՂՈՍՅԱՆ









Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 39

Էլ. փոստ`