Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական գործով պատասխանողներ Գարիկ Շահումի Հակոբյանի և Նելլի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

08.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Գարիկ Շահումի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս

Նելլի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ) ընդդեմ Գարիկ Շահումի Հակոբյանի, Նելլի Հակոբյանի, Նինա Հակոբյանի, Շուշանիկ Հակոբյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 18-ին, ժամը 14:45-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով`որպես պատասխանող:

Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`