Թիվ ԵԴ/0285/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Արմենուհի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
09.04.2019
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0285/02/18
09.04.2019թ.
Արմենուհի Ղազարյան
ք.Երևան, Տիգրան Մեծ պող., 31 շ., բն. 108
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵԴ/0285/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Արմեն Էդուարդի Մանուկյանի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի, Գևորգ Մանուկյանի,Արմենուհի Ղազարյանի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 13.06.2019թ. ժամը 14:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40շենք, հեռ. 010- 33-99-01:
Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական Ս. Փանոսյան
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339901
Էլ. փոստ`