Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/22111/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող «Լոշիկ» ՍՊ ընկերություն
(ՀՀ քաղաք Երևան Արարատյան 62/2)

Ըստ «Աշտարակկաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցի ընդդեմ «Լոշիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 27-ին, ժամը 15:45-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք՝ որպես պատասխանող անհրաժեշտ է Ձեր ներկայացուցչի ներկայությունն ապահովեք` անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, ինչպես նաև համապատասխան լիազորագրով 2019 թվականի մայիսի 27-ին, ժամը 15:45-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`