Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին

10.04.2019

Տիպ` Որակավորման քննություններ անցկացնելու մասին
Հայտատու` ՀՀ դատական դեպարտամենտ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մաս

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2019 թվականի ապրիլի 25-ին` ժամը 10:00-ին (քաղաքացիական մասնագիտացում) և 26-ին` ժամը 10:00-ին (քրեական և վարչական մասնագիտացում)` ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Զաքյան 7-3): «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` որակավորման գրավոր քննությանը ներկա լինելու համար, մինչև սույն թվականի ապրիլի 21-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում):

Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5

Հեռ..` +374 10 511778, +374 10 511760