Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6334/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

11.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/6334/05/16 վարչական գործով
երրորդ անձ՝ Միսակ Եդիգարյանին,
(ք.Երևան, Կոմիտասի 1շ., բն. 155)

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 25.03.2019թ. «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Կարլեն Ամիրյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Լևոն Մաթոսյան, Միսակ Եդիգարյան, Անշարժ գույքի կադաստրի կոմիտե և Օֆելյա Պարոնյան՝ 13.07.2016 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերացնելու, որպես ածանցյալ պահանջ՝ 17.08.2016 թվականին և 14.10.2016 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերը, 23.08.2017 թվականին և 19.10.2016 թվականին ք.Երևան, Աջափնյակ, Մարգարյան փողոց 43 շենք 5 բնակարան հասցեի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/6334/05/16 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16.00-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16.00-ին, նշանակված դատաքննության դատական նիստին (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Առդիր՝ «2» թերթ:

ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան ,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 44-71-21/214

Էլ. փոստ`