թիվ ԵԴ/ 0801/02/18 քաղաքացիական գործով Լիրա Ոսկանյանին ուղղված դատական ծանուցագիր
11.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 0801/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Երևան համայնքի՝ ընդդեմ Արտավազդ Պետրոսյանի, Լիրա Ոսկանյանի և Կարինե Պետրոսյանի՝ տարածքն ազատելուն և սեփականատիրոջը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Լիրա Ոսկանյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Լիրա Ոսկանյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Ավան 2-րդ նրբ., 27:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 15-ին, ժամը՝ 11:00-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`