Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23190/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

11.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Նինա Մուրադյանին
/ ք. Երևան, Այգեձոր փ., 47/3-47/4 տուն/

Դատավոր Լիզա Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/23190/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Ասատուրի Կարապետյանի ընդդեմ Էդուարդ Իվանյանի, Նինա Մուրադյանի, Ռիչարդ Մուրադ Սիփանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար՝ Մարտիրոսյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատ, երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` 2005 թվականի նոյեմբերի 18-ին Էդուարդ Վասիլի Իվանյանի և Ռիչարդ Մուրադ Ավետիսի Սիփանի միջև կնքված թիվ 4765 հողամասի առուվաճառքի պայմանագիրը ք. Երևան, Աջափնյակ, Յ. Ֆուչիկի փողոցին հարող տարածքում 0.106 հա հողամասի վերաբերյալ ամբողջությամբ և որպես դրա հետևանքª դրա հիման վրա 2005 թվականի նոյեմբերի 23-ի Նինա Մուրադյանի և Ռիչարդ Մուրադ Ավետիսի Սիփանի անուններով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /վկայական 2116719/ անվավեր ճանաչելու պահանջի մասին ։
Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Վ.ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 576613

Էլ. փոստ`