Թիվ ԱՐԱԴ2/0092/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.04.2019
Պատասխանող ‹‹Ռենեսանս Փրոֆիթ›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
/ՀՀ, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան փողոց 12/7/
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԱՐԱԴ2/0092/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Զորիկ Հովհաննիսյանի ընդդեմ Արա Սուքիասյանի, ‹‹Կվադրա Քոնսթրաքշն›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ‹‹Ռենեսանս Փրոֆիթ›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կարեն Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով պատասխանող ‹‹Կվադրա Քոնսթրաքշն›› սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուչի` հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության համար հրավիրվել է դատական նիստ:
Տեղեկացվում է, որ դատական նիստը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 17-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65/:
Դատավոր Ա. Մարգարյանի օգնական` Ա. Ալեյան
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65
Հեռ..` 0232-3-65-08
Էլ. փոստ`