Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՆԴ/4054/02/17 քաղաքացիական գործով Համլետ Աղաջանյանին ուղղված դատական ծանուցագիր

12.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԱՆԴ/4054/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արթուր Աղաջանյանի և Ռուզաննա Տեր-Վարդանյանի՝ ընդդեմ Համլետ Աղաջանյանի, Արմենուհի Վարդանյանի, Անդրանիկ Աղաջանյանի և Արամ Աղաջանյանի՝ դատական ծախսերի փոխհատուցման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Համլետ Աղաջանյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Համլետ Աղաջանյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Ջրվեժ, Մայակ թղմ., 36 շենք, բն. 20:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 13-ին, ժամը՝ 11:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`