Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 9424/02/18 քաղաքացիական գործով Արթուր Գևորգյանին ուղղված դատական ծանուցագիր

12.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 9424/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Օսաննա Շահինյանի ընդդեմ Արթուր Գևորգյանի, երրորդ անձ՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Արթուր Գևորգյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Արթուր Գևորգյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Դ. Անհաղթ 6 շենք, բն. 40:
Սույն գործով դատական նիստը նշանակված է՝ 2019թ. մայիսի 22-ին, ժամը՝ 16:30-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`