Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

15.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով
Երրորդ անձ ` <<Թաթսթոուն>> ՍՊԸ-ին
Հասցեն` ք. Երևան, Երզնկյան փ. 79տուն

Հայտնում ենք Ձեզ, որ սույն վարչական գործով ըստ հայցի <<Էկոլոգիական իրավունք>> հասարակական կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ՝ <<Թաթսթոուն>> սահմանափակ պատասխանատվության ընկերության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից 21.12.2015 թվականին տրված և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության>> թիվ ԲՓ 96 դրական եզրակացության առ ոչինչ լինելը ճանաչելու և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 10.02.2016 թվականի թիվ 20-Ա հրամանի և <<2013 թվականի փետրվարի 11-ի լեռնահատկացման Լ-459 ակտի փոփոխության>> առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին, 2019 թվականի ապրիլի 04-ին, ժամը 12:30-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Ռ.Խանդանյանի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։


Դատավոր Ռ. Խանդանյանի գործավար Տ.Բարսեղյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /224/

Էլ. փոստ`