Թիվ ԵԿԴ/1915/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.04.2019
Գործ հա. ԵԿԴ/1915/02/15
Հայցվոր՝ <<ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ>> ՍՊ ընկերությանը
Հասցե՝ Ք.Երևան, Բայրոնի 3
Որպես հայցվոր կողմ, 2019 թվականի ապրիլի 23-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1915/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ <<ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ>> ՍՊ ընկերության ընդդեմ Նատալյա Գյուլնազարյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Նատալյա Գյուլնազարյանի ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության` սեփականության իրավունքը խախտող գործողությունները վերացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Լ.Կարապետյան
Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.
Հեռ..` +374 10 339596
Էլ. փոստ`