Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0045/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանող՝ Մարզպետունի Գալստյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարզպետունի Վանիկի Գալստյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 26 փ., տուն 46

Հայցվորը՝ 13.03.2019 թվականին (հիմք՝ փոստային ծրար) գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 18.03.2019 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ1/0045/02/19 քաղաքացիական գործով 2019 թվականի ապրիլի 01-ին` ժամը 16:00-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:Նշանակված դատական նիստը չի կայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 06-ին` ժամը 16:40-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18):
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մայիսի 06-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 16:40-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ մինչև դատական նիստը, դատական ծախսերի հարցի քննարկման նպատակով, անհրաժեշտ է, առկայության դեպքում Դատարան ներկայացնել պարտավորությունների կատարման պահը հավաստող ապացույցներ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`