Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0152/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Հայցվորներ – Լիլիթ Սամվելի Ժամխարյանին
Լուսինե Սամվելի Ժամխարյանին
/Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երևանյան 167/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Սամվել Վաչագանի Ժամխարյանի, Նվարդ Գարեգինի Մկրտչյանի, Էդգար Սամվելի Ժամխարյանի, Լիլիթ Սամվելի Ժամխարյանի, Լուսինե Սամվելի Ժամխարյանի հայցի ընդդեմ Նորայր Վաղինակի Ժամխարյանի` սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող հողամաս մուտք գործելու խոչընդոտը վերացնելու և տեղադրված մետաղյա դարպասը ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրված 2019 թվականի մայիսի 07-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես հայցվոր:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`