Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3209/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/3209/02/17 քաղաքացիական գործը` ըստ հայցի Հասմիկ Շահինյանի և Միքայել Սողոմոնյանի ընդդեմ Կլարա Սարգսի Մելքումյանի և Լուսիկ Աթայի Աղաջանյանի, երրորդ անձ` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Շուշանիկ Շիրինյանի` հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք պատասխանողների անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին ։
Վերաքննիչ դատարանը պատասխանող Շուշանիկ Շիրինյանին (հասցե՝ ք. Երևան, Ֆիրդուսի փող., 15 տուն) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան՝ «Չպահանջված» գրառմամբ։
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թ∙ մայիսի 07-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 311

Էլ. փոստ`