Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/1187/02/18 քաղաքացիական գործով Սերգեյ Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ն.Քուչակի փողոց, 14/2 տուն)



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արտակ Մնացականի Սողոմոնյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան հարությունյանի, երրորդ անձինք` Արտակ Մնացականի Սողոմոնյանի և Սերգեյ Կարապետյանի 2018 թվականի հունվարի 18-ին Արտակ Մնացականի Սողոմոնյանի սնանկության գործի շրջանակներում կայացած ոսկյա իրերի դասական եղանակով աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Աթաբեկյանի 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ թիվ ԱՐԴ/1187/02/17 սնանկության գործով 2019 թվականի մարտի 26-ին, ժամը 14:30-ին նշանակվել է դատական նիստ: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի ապրիլի 18-ին, ժամը 12:20-ին: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 16-ին, ժամը` 12:00-ին (հասցե՝ քաղաք Երևան, Օտյան 53/2, նիստերի դահլիճ թիվ 4):
Դատական նիստին Դուք հրավիրվում եք Դատարան որպես երրորդ անձ:
Անհաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410 742830

Էլ. փոստ`