Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/19873/02/18 քաղաքացիական գորոծով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

19.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Պատասխանող՝ Զոհրապ Գրիգորի Կիրակոսյանին
/ք.Երևան, Նոր Նորք 9-րդ զանգված, 15 շենք, բնակարան 112/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 26.03.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <Ռոսգոսստրախ Արմենիա> ԱՓԲԸ-ի հայցն ընդդեմ Զոհրապ Գրիգորի Կիրակոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որպիսի որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20 97 76

Էլ. փոստ`