Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ 9351/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

19.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 6-րդ մաս




քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9351/02/19
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.04.2019թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, ծանոթանալով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Հայցադիմումը դատավորի աշխատակազմին է հանձնվել 05.04.2019թ.:
Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան։
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է նաև հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Տվյալ դեպքում որպես հայցի ապահովում կիրառելու հիմնավորում նշվել է դատական ակտի կատարման հնարավոր անհնարինությունը կամ դժվարությունը, որը դատարանի գնահատմամբ ինքնըստինքյան չի կարող դիտարկվել որպես հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց
<<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ:
Հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդությունը թողնել առանց քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍՈՒՔՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 209770

Էլ. փոստ`