Թիվ ԼԴ/4341/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.04.2019
պատասխանող` Պարզանուշ Ալեքսանի Պետրոսյանին
հասցեն` ք.Վանաձոր, Շինարարների փ., 5/1 շենք, թիվ 14 բն.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արփինե Ժորայի Սաֆարյանի, Ժորա Աղասու Սաֆարյանի, Պարզանուշ Ալեքսանի Պետրոսյանի և Արայիկ Ժորայի Սաֆարյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատական նիստ 14.05.2019 թվականին, ժամը 17:50-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374 322 24032
Էլ. փոստ`