Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/2559/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ – Արայիկ Ռաֆիկի Խաչատրյանին
/Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ս. Սևանեցու 22/6/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Երազիկ Արայիկի Խաչատրյանի և Գայանե Լերմոնտի Հարությունյանի, երրորդ անձ` Արայիկ Ռաֆիկի Խաչատրյան` գումարի բռնագանձման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
<<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության ներկայացուցիչ Արթուր Մելիքյանը 2019 թվականի փետրվարի 25-ին դատարանի հաստատմանն է ներկայացրել կողմերի միջև 2019 թվականի փետրվարի 05-ին կնքված հաշտության համաձայնությունը:
Հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2019 թվականի մայիսի 24-ին` ժամը 15:45-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`