Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/1835/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵՇԴ/1835/02/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Ամալյա Մարտունի Մելքոնյանին
/ք.Երևան, Շարուրի փ., 14 շ., բն. 4/



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Շուշանիկ Գագիկի Դավթյանի, Ամալյա Մարտունի Մելքոնյանի, Հրանուշ Գագիկի Դավթյանի և Արթուր Գագիկի Դավթյանի` ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի 14 շենք, 4 բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Շուշանիկ Դավթյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Շոշանիկ Դավթյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Շուշանիկ Դավթանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես պատասխանող ։
Քաղաքացիական գործի քննությունը նշանակվել է 2019թ մայիսի 8-ին, ժամը 10;20-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ` Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 10 339596 ներքին համար 111

Էլ. փոստ`