Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

25.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3րդ մաս

Սուսաննա Խաչյան
(ք. Երևան, Լեոյի փող., շ. 9, բն. 2)

Թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Ստեփան Վահանի Գրիգորյանի և Անահիտ Մինասի Գրիգորյանի ընդդեմ Արսեն Ռուդիկի Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի և Արթուր Ռոբերտի Ավալյանի, երրորդ անձինք` «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերութան, Ռոբերտ Մարտիրոսյանի` Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654 քմ մակերեսով հողամասի և 83 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու` պատասխանողներին պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և Ստեփան Գրիգորյանի ու Անահիտ Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թ. կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թ. կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը` վճարումն ապահովող պարտավորության` Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թ. կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների պահանջի մասին, երրորդ անձ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյան/ 05.04.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչի վարույթի բոլոր դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավորի օգնական Գոհար Գրիգորյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 311

Էլ. փոստ`