Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԱՎԴ/0027/04/15 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

26.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս


ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին
փորձագետ Ա.Բ.Ստեփանյանին
ք.Երևան, Արշակունյաց պող. 23

Հարգելի Ա.Բ.Ստեփանյան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0027/04/15 սնանկության գործը ըստ դիմումի Անատոլյա Կիրակոսյանի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն`
Փորձագետն առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել հարցաքննության:
Փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն նախապես տված իր գրավոր եզրակացության շրջանակներում:
Տեղեկացվում եք, որ 17.05.2019թ. ժամը ՝12:00-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Փորձագետը հարցաքննվելու է սույն գործով 03 փետրվարի 2017թ. Հմ`03061609 եզրակացության շրջանակներում:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ):
Ձեզ նախազգուշացվում է, որ փորձագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի այն դեպքում, երբ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված փորձագետը չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում փորձագետին բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։
Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` (0037410)74-28-20

Էլ. փոստ`