Թիվ ԳԴ1/0332/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Յակով Հովհաննեսի Չիլինգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
02.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Յակով Հովհաննեսի Չիլինգարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0332/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Խաժակ Վոլոդի Մկրտչյանի ընդդեմ Յակով Հովհաննեսի Չիլինգարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին նշանակված դատաքննությունը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով դատաքննության օր է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 09-ին, ժամը 14:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`