Թիվ ԵԴ/16715/02/18 քաղաքացիական գործով Հայցվոր` Սիրակ Արմենի Խաչատրյանին
07.05.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/16715/02/18 քաղաքացիական գործով
Հայցվոր` Սիրակ Արմենի Խաչատրյանին
/ ք. Եղեգնաձոր, Մուրացանի փող., տուն 5 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/16715/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիրակ Արմենի Խաչատրյանի ընդդեմ <ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ> ՓԲԸ-ի՝ <ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ> ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Պետրոսյանի՝ 24.05.2018 թվականի 695-Կ աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 10.06.2019 թվականին, ժամը 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված):
Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա
Հեռ..` (0037410) 57-67-84
Էլ. փոստ`