Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0053/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդված

Պատասխանող՝ Քնարիկ Վաղինակի Քեշիշյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Խնձորուտ 1-ին փ., 39-2/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2018 թվականի հունվարի 17-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

Դեռևս 2019թ. մարտի 04-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի Սամվել Վաղինակի Քեշիշյանի ընդդեմ Քնարիկ Վաղինակի Քեշիշյանի՝ Սամվել Քեշիշյանին Աղունիկ Քեշիշյանի պարտադիր ժառանգական բաժնի ժառանգ ճանաչելու, և ժառանգության ընդունման հիմքով Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոցի թիվ 39-2 հասցեի բնակարանի ¼ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին հա. ԼԴ/0053/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:30-ին /դահլիճ N5/:

Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված նախնական դատական նիստին:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`