Հա. ԵԴ/17416/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Վրույր Վարդանիդիսին ուղղված հրապարակային ծանուցում՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին.
07.05.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
07 մայիսի 2019թ.
Հա. ԵԴ/17416/02/18 քաղաքացիական գործով
պատասխանող Վարդան Վրույր Վարդանիդիսին
/Հունաստանի Հանրապետություն, Սալոնիկ քաղաք,
Էվոզմոս թաղամաս, Էվվտերպիս փող. 34ա/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Աննա Արթուրի Քոչարյանի ընդդեմ Վարդան Վրույր Վարդանիդիսի՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և ընդհանուր գույքի բաժանման պահանջների մասինի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/17416/02/18 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, պատասխանող Վարդան Վրույր Վարդանիդիսին՝ Հունաստանի Հանրապետություն, Սալոնիկ քաղաք, Էվոզմոս թաղամաս, Էվվտերպիս փող. 34ա տուն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 576635
Էլ. փոստ`