Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/0205/02/19քաղաքացիական գործով դատական ծանուցում

08.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Աննա Հովհաննիսյանին
Սյունիքի մարզ ք. Կապան Հալիձորի շ. 11, բն 5
/գործ N ՍԴ/0205/02/19/

Քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի □ՖԻՆՔԱ□ ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացրած հայցադիմումին և կից փաստաթղթերին ընդդեմ Արծվիկ Արթուրի Հովհաննիսյանի` երրորդ անձինք Աիդա Խոսրովյանի, Արթուր, Աննա և Արա Հովհաննիսյանների` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ-ի մայիսի 30-ին` ժամը 14:20-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ N 4/:
Երկշաբաթյա ժամկետում Դուք պարտավոր եք դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` Դուք նախազգուշացվում եք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին: Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Որպես պատասխանող Ձեր մասնակցությունը դատական նիստին անհրաժեշտ է:
Ներկայացեք անձը հաստատող փաստաթղթով և սոց քարտով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 52266

Էլ. փոստ`