Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2936/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

ք. Վանաձոր, Մ.Գոշի 6, (0322) 2-40-39, www.court.am
ԼԴ/2936/02/17
«25» փետրվարի 2018թ

Ե-------------------
Հարություն Բոջուկյանին
/Լոռու մարզ, Մարգահովիտ, 1փ., տուն 122/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սուրեն Բոջուկյանի և մյուսների`համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավորի վատառողջ լինելու պատճառով նշված գործով դատական նիստը վերանշանակվել է 2019թ. մայիսի 14-ին ժամը 12:45-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Վանաձորի նստավայրում /հասցեն' ք. Վանաձոր, Մ.Գոշի 6/:
Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ 17.06.1998թ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`
2. «Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան»:
Անհրաժեշտ Է մինչև 05.04.2019թ. դատարանին հայտնել Սուրեն Բոջուկյանի բաժնեմասը ձեռք բերելու մասին տեղեկություն:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 39

Էլ. փոստ`