Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1619/05/14 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

14.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Հայցվոր` «Վեստ» ՍՊԸ -ին
/ՌԴ, 115230, ք. Մոսկվա, Խլեբազավոդսկիյ անցուղի 7, շենք 9, 2-րդ հարկ, 9-չդ սենյակ/

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/1619/05/14 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեստ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ՝ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն»՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցված 4044 գրանցման համարն ունեցող M ապրանքային նշանի օգտագործման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ 4044 գրանցման համարն ունեցող M ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և ծառայությունների համար չեղյալ հայտարարելու պահանջների մասին:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 12.07.2019 թ. ժամը 11:30-ին:

Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:


Դատավորի գործավար ` Ս.Գասպարյան

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`