Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ3/1140/02/18 քաղ. գործով դատական ծանուցում

15.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1140/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Ասլանյանի
մասնակցությամբ՝
հայցվոր՝ Ա. Բզնունու

2019 թվականի ապրիլի 23-ին (ք. Մարալիկ)
դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի` Արփինե Համլետի Բզնունու (անձնագիր՝ AR0333202, տրված՝ 01.06.2017 թվականին, 028-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Կամոյի փողոց, տուն 41, այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Կարեն Հովհաննեսի Բզնունու (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան) (անձնագիր՝ AM0215833, տրված՝ 23.02.2011 թվականին, 028-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Գետափ, 2-րդ փողոց, տուն 9/1, այսուհետ նաև` Պատասխանող)` յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 30.000-ական ՀՀ դրամի չափով ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ3/1140/02/18 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
13.11.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Հայցվորը Դատարանից պահանջել է Պատասխանողի միջոցներից հօգուտ իրեն բռնագանձել ապրուսի միջոց՝ ալիմենտ երկու երեխաների՝ Հովհաննես Կարենի Բզնունու՝ ծնված 08.06.2004 թվականին և Հասմիկ Կարենի Բզնունու՝ ծնված 16.03.2007 թվականին, համար՝ մինչև նրանց չափահաս դառնալը՝ կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր ամիս 30.000-ական ՀՀ դրամի չափով:
Դատարանի 23.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 16.01.2019 թվականի թիվ 3Ա հրամանով՝ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ:
Դատարանի 18.02.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը 11.04.2019 թվականի Ե-2815/19 գրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջել է տրամադրել տեղեկատվություն, թե Կարեն Հովհաննեսի Բզնունին (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան, ծնված 30.01.1976 թվականին, անձնագրային տվյալներ՝ AM0215833, տրված՝ 23.02.2011թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետափ, 2-րդ փողոց, տուն 9/1) հանդիսանում է՞ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞ր Ընկերությունում /կազմակերպությունում/ է վերջինս աշխատում և որքա՞ն է կազմում նրա ամսեկան աշխատավարձը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 12.04.2019 թվականի թիվ 11-1/1185919 գրությամբ վկայակոչվել է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետը և նշվել, որ պահանջվող տեղեկատվությունը համարվում է հարկային գաղտնիք, ուստի այն հնարավոր է տրամադրել համապատասխան որոշման առկայության դեպքում:
Դատարանը, ի կատարումն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը>> վերտառությամբ 167-րդ հոդվածի, նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, Դատարանը պարզել է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, այն է` Պատասխանողը սույն գործով հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց չի ներկայացրել, Դատարանը պարզել է դատավարության մասնակիցների կազմը և քննարկել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, պարզել է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, և ըստ այդմ` հայցվորը պնդել է իր պահանջները, գործին մասնակցող անձանցից Հայցվորի հետ քննարկել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, միաժամանակ գործին մասնակցող անձանց հետ քննարկել և լուծել ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:
Դատարանը, ի կատարումն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը>> վերտառությամբ 169-րդ հոդվածի և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանցից Հայցվորը ներկայացել է դատական նիստին, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո 05.09.2018 թվականին առանձին ակտի տեսքով կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում` սահմանելով 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, ընդ որում, ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 15.05.2019 թվականը:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանցից Պատասխանողի բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, լսելով Հայցվորին, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները (...) երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն.
<<1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն.
<< 1. Ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
<<1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն: 2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: 3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն: 4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: 6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: 2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը: 4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: 5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը: 6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
<<1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: 2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք: 3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ 4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:

2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են`
1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները),
2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,
3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը,
4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում:
5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով>>:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը` ապացուցման բեռի բաշխմանը համամասնորեն: Դատավարական օրենքը դատարանին պարտավորեցնում է միայն կողմերի միջնորդությամբ օժանդակել ապացույցների ձեռքբերման հարցում: Նման միջնորդության ներկայացման համար նախապայման է այն, որ միջնորդող կողմը պետք է հիմնավորի (ապացուցի), որ չունի հնարավորություն ինքնուրույն ձեռք բերելու ապացույցները։ Միջնորդությունը պետք է պարունակի կոնկրետ տեղեկություն հայցվող ապացույցի, ապացուցման ենթակա փաստի, իսկ հայտնի լինելու դեպքում` նաև ապացույցի գտնվելու վայրի վերաբերյալ: Միջնորդությունը ոչ հստակ լինելու դեպքում դատարանը, ելնելով գործի քննության արդյունավետությունից, կարող է պահանջել միջնորդություն ներկայացրած կողմին հստակեցնել այն (տե′ս, թիվ ՇԴ3/0325/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
<<Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր>>:
Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են. ա) արդյո՞ք անչափահաս երեխաները գտնվում են Հայցվորի խնամքին (այս փաստի ապացուցման բեռը դրվել է Հայցվորի վրա), բ) ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվել է Հայցվորի վրա), գ) ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝ -ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ, -վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով, -վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (այս փաստի ապացուցման բեռը դրվել է Հայցվորի վրա), դ) միաժամանակ այն դեպքում, երբ Պատասխանողն առարկում է <<գ>> ենթակետում նշված փաստերի դեմ, վերջինս է կրում կանոնավոր կամ չփոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու, վաստակ և (կամ) այլ եկամուտ բնամթերքի տեսքով կամ արտարժույթով չստանալու, վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու կամ ունենալու առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստերի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները: Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով ըստ էության բացակայում են:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալը 25.09.2018 թվականի գրությամբ՝ ուղղված փաստաբան Ա. Աղրամանյանին, հայտնել է, որ ներկայացված փաստաթղթերում բացակայում է անձնական տվյալների սուբյեկտի կողմից պատշաճ կարգով տրված համաձայնությունը, ինչը հիմք է պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար: Դատարանը 11.04.2019 թվականի Ե-2815/19 գրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջել է տրամադրել տեղեկատվություն, թե Կարեն Հովհաննեսի Բզնունին (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան, ծնված 30.01.1976 թվականին, անձնագրային տվյալներ՝ AM0215833, տրված՝ 23.02.2011թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետափ, 2-րդ փողոց, տուն 9/1) հանդիսանում է՞ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞ր Ընկերությունում /կազմակերպությունում/ է վերջինս աշխատում և որքա՞ն է կազմում նրա ամսեկան աշխատավարձը, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 12.04.2019 թվականի թիվ 11-1/1185919 գրությամբ վկայակոչվել է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետը և նշվել, որ պահանջվող տեղեկատվությունը համարվում է հարկային գաղտնիք, ուստի այն հնարավոր է տրամադրել համապատասխան որոշման առկայության դեպքում:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 64-րդ հոդվածի պահանջները և ելնելով երեխաների լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից` Դատարանը գտնում է, որ պետք է առանձին ակտի տեսքով կայացրած որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջել մինչև 15.05.2019 թվականը Դատարանին տրամադրել տեղեկատվություն, թե Կարեն Հովհաննեսի Բզնունին (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան, ծնված 30.01.1976 թվականին, անձնագրային տվյալներ՝ AM0215833, տրված՝ 23.02.2011թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետափ, 2-րդ փողոց, տուն 9/1) հանդիսանում է՞ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞ր Ընկերությունում /կազմակերպությունում/ է վերջինս աշխատում և որքա՞ն է կազմում նրա ամսեկան աշխատավարձը: Ընդ որում, դատարանի որոշումը չկատարելու համար նախատեսված հետևանքների մասին պարզաբանվում է, որ.
- առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ,
- ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները,
- ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք,
- ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-64-րդ, 67-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 203-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑ
1. Որպես ապացույց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջել Դատարանին տրամադրել տեղեկատվություն, թե Կարեն Հովհաննեսի Բզնունին (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան, ծնված 30.01.1976 թվականին, անձնագրային տվյալներ՝ AM0215833, տրված՝ 23.02.2011թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետափ, 2-րդ փողոց, տուն 9/1) հանդիսանում է՞ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞ր Ընկերությունում /կազմակերպությունում/ է վերջինս աշխատում և որքա՞ն է կազմում նրա ամսեկան աշխատավարձը:
1.1. Ապացույցը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացնել մինչև 15.05.2019 թվականը։
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`